«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է իր մուտքը Վրաստան արգելելու հայցով դիմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջանը։
Այս պահի դրությամբ ընդդիմադիր գործիչը բողոք է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարություն, Վրաստանում Հայաստանի և Հայաստանում Վրաստանի դեսպաններին և արգելքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել։
«Դիմել եմ նաև Մոգերինիին [Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ] և պարոն Յագլանդին [Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար], կսպասեմ, թե ինչ պատասխան ինձ կտրամադրեն։ Այնուամենայնիվ սա ապօրինի կոպիտ գործողություն էր, որը չեմ կարծում, որ պետք է թույլ տրվեր վրացական իշխանությունների կողմից», – ասաց Փոստանջյանը:









































