Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն այդ երկիր վերադառնալու թույլտվության դիմաց վաղուց հոգին վաճառել է Բաքվի բռնապետական ռեժիմին: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին Մութալիբովի տված մեկնաբանությանը՝ ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ:
«Ադրբեջան վերադառնալու թույլտվության դիմաց Մութալիբովը թե հոգին, թե իր կենսագրությունը վաղուց վաճառել է Բաքվի բռնապետական ռեժիմին։ Ու Սեիդովի երեկվա ոճով արված այս ջղային արձագանքը ռեժիմին իր հավատարմությունը վերահաստատելու շարքից է։ Նույն տրամաբանությամբ նա վաղը կարող է հայտարարել, որ իր հրաժարականի իրական նպատակը Հեյդար Ալիևի համար նախագահի աթոռն ազատելն էր»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը։











































