Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայկական կողմից հետ շպրտված ադրբեջանական դիվերսիան համարում է Ադրբեջանի կողմից ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ:  Նրա խոսքով` Ադրբեջանն ահաբեկչական, նացիստական երկիր է, իսկ  ահաբեկչությունն ու նացիզմը առողջ տրամաբանության և բանականության շրջանակներում չեն տեղավորվում: «Կրակովում եղել է հանդիպում, քննարկել են, որ պետք է արդեն աշխատեն  խաղաղության և կայունության պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ՀՀ նախագահը ելույթ է ունեցել կարևոր եվրոպական հարթակում, Արցախում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով նաև մշտադիտարկում պետք է կատարի սահմանների որոշ հատվածներում: Եթե մոտենանք տրամաբանորեն, ադրբեջանական կողմը չպետք է կատարեր այդ դիվերսիան, որովհետև դա ողջ աշխարհին ապացուցում է, որ մենք գործ ունենք ահաբեկչական աննորմալ երկրի հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Պաշտոնյայի խոսքով` Ալիևն ու նրա վարչակազմի ներկայացուցիչները չհաջողված դիվերսիայից ստացել են զոհված զինվորներ, կոտրված ճակատագրեր, ընտանիքներ, որ դարձել են դժբախտ: «Ի՞նչ է սա, եթե ոչ ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ, ուրա՞խ են: Ալիևը հիմա պիտի ուրախ կենացներ ասի՞: Ոչ փոխում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը, ոչ որևէ նպատակ են հետապնդում: Բացի մի նպատակից, վատություն անել հայ ազգին, ինչը ատելության, ֆաշիզմի, ահաբեկչության դրսևորում է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը փաստեց, որ հայկական կողմը կորուստներ չունի, ինչն, ըստ նրա, ամենակարևորն է: «Ընդհանուր առմամբ` սահմաններին իրավիճակը հանգիստ է և վերահսկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների մեր քաջարի տղաների կողմից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կորուստներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ կորուստներ ունեն, բայց նրանց մասին տեղեկություններ դժվար էլ հրապարակեն: «Նրանք միշտ քողարկում են, որովհետև ինչպես պիտի բացատրեն, թե ինչ տրամաբանությամբ, ինչի համար: Մի ամիս հետո մի բան են հայտարարելու, որ մեկը հիվանդացավ, մյուսը ընկել է մեքենայի տակ, կամ ընդհանրապես չեն հայտարարելու: Մահացածների ընտանիքների համար փող են դուրս գրում, անմարդկային կոռուպցիոն սխեմաներ են իրենց համար սահմանել, որից օգուտներ են ստանում որոշ շրջանակներ»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում