Սիրիայում պոլիոմելիտի համաճարակը սպառնում է Եվրոպային: Նման կարծիք են հայտնել գերմանացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Lancet գիտական ամսագրում:
Գիտնականների կարծիքով՝ հիվանդությունը Եվրոպա կարող են տեղափոխել բազմաթիվ սիրիացի փախստականները:
Նրանց խոսքերով՝ պոլիոմելիտից առաջին հերթին կարող են տուժել պատվաստման ցածր մակարդակ ունեցող երկրները, ինչպիսիք են՝ Բոսնիան և Հերցեգովինան, Ուկրաինան, Ավստրիան:









































