ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքել է պնդումն այն մասին, որ 2012թ. ընտրություններից առաջ ցանկացել է փոխնախագահ Ջո Բայդենին փոխարինել Հիլարի Քլինթոնով:
Այն մասին, որ Օբաման մտածել է փոխել Բայդենին, նշվել է լրագրողներ Մարկ Հալփերինի և Ջոն Հայլեմանի նոր գրքում:
«Մի բան կարող եմ հաստատ ասել. եթե ինձ հարցնեին, ես կասեի, որ հնարավորություն չեմ տեսնում առաջադրվել առանց Ջո Բայդենի, քանի որ անկեղծորեն ես կարծում եմ, որ նա լավագույն փոխնախագահներից մեկն է մեր պատմության մեջ»,- ասել է Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախագահի խոսքով՝ Բայդենը նաև իր ընկերն է, կարևորագույն խորհրդականներից մեկը:
«Ես այստեղ չէի լինի առանց նրա աջակցության: Դա լավագույն որոշումներից մեկն է, որ երբևէ ընդունել եմ՝ նրան ընտրել փոխնախագահի պաշտոնի համար»,- ասել է Օբաման:










































