Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի այրին՝ Նագլա Ալին, այցելել է ամուսնուն, ով գտնվում է Ալեքսանդրիայի արվարձանի բանտում, և հայտարարել է, որ նա շարունակում է ամուր մնալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Այժմ նա դարձել է ավելի համարձակ և ուժեղ, ինչպես ես սպասում էի» ,- բանտ այցելելուց հետո լրագրողներին ասել է նա:
Հիշեցնենք, որ Մուրսին մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին նախագահական նստավայրի մոտ բախումների ժամանակ ցուցարարների սպանության հրահրման մեջ: Այս գործով դատական առաջին նիստը կայացել է նոյեմբերի 4-ին, հաջորդը տեղի կունենա 2014թ. հունվարի 8-ին:










































