Կանադայի Տորոնտո քաղաքի քաղաքապետ Ռոբ Ֆորդը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Տեղական թերթի կայքում հայտնվել է սիրողական տեսագրություն, որում քաղաքապետը հայհոյում է և սպառնում մարդ սպանել:
Ֆորդն արդեն լրագրողներին բացատրել է, որ այդ ժամանակ եղել է «ծայրահեղ անսթափ» վիճակում: Տորոնտոյի քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, սպառնում է նախկին փոխքաղաքապետին:
Այս մասին հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:









































