ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Ռուսաստանի գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին ցուցմունք տալու պատրաստակամության մասին։ Ինչպես հայտնում է The New York Times պարբերականը, ԱՄՆ նախագահը կպատասխանի Մյուլերի հարցերին երդմամբ։
«Ես անհամբերությամբ սպասում եմ դրան»,-հայտարարել է Թրամփը լրագրողներին մինչ շվեյցարական Դավոս ուղևորվելը, որտեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մտադիր է հարցաքննել Թրամփին՝ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյսմ Կոմիի հեեռացման և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի պաշտոնաթողության հետ կապված։ Նախագահի փաստաբանները հույս ունեն, որ հարցերի մի մասին Թրամփը կպատասխանի անձամբ հատուկ դատախազին, իսկ մյուս մասին՝ գրավոր տեսքով։











































