2012-ին ԱՄՆ պետական գանձարանից խարդախ անձինք շորթել են մոտ 4 մլրդ դոլար՝ ուրիշի անվան տակ ներկայացնելով կեղծ հարկային դիմումներ և հավակնելով «վերադարձնել» գումարային միջոցները, որոնք իբր թե նրանք վճարել են ԱՄՆ հարկային գերատեսչությանը՝ ներքին եկամուտների ծառայությանը (IRS): Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Համաձայն IRS-ի գլխավոր տեսուչ Ռասել Ջորջի՝ այս թեմայով ներկայացրած զեկույցի՝ գումարների նմանատիպ «վերադարձի» վերաբերյալ դիմումներ են ընդունվել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև արտասահմանից:
Դրանցից շատերը բավարարվել են:
Ջորջը, սակայն վստահեցրել է, որ ամերիկացի հարկային մարմինները ջանքեր չեն խնայում խարդախ անձանց դեմ պայքարում:










































