«Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում Է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին և նրանից մեծ գումար պահանջել:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մասամբ հաստատել է այս տեղեկությունը:
«Մենք «Ժողովուրդ» օրաթերթի մի քանի հրապարակումների վերաբերյալ հերքումներ ենք ուղարկել, որոնք դեռ չեն տպագրվել: Եթե չտպագրվեն ընդհանրապես, մենք կորոշենք մեր անելիքները»,- թերթի հետ զրույցում ասել է Բերբերյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այդ հրապարակումներում պնդել Է, որ վարչապետին են պատկանում մի քանի բիզնեսներ, իսկ վերջինս հերքում Է դա:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:










































