«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն այսօր հրապարակեց իր զեկույցը՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված դիտորդական առաքելության:
ՀԿ-ի իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն անդրադարձավ ընտրակաշառքի բաժանման դեպքերին և ընտրակաշառքի մասին պաշտոնյաների հայտնի հայտարարություններին:









































