«Վեցյակն» աջակցել է Իրանի միջուկային խնդրի կարգավորման իրանական տարբերակին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչին:
Նրա խոսքերով` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և Գերմանիան համաձայնել են Իրանի առաջարկած պայմաններին: Նշվում է, որ մասնավորապես, «Վեցյակը» պատրաստ է մեղմել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, եթե վերջինս սահմանափակումներ մտցնի միջուկային ոլորտում:
Նշենք, որ հինգշաբթի Ժնևում մեկնարկել է միջազգային միջնորդների «Վեցյակի» բանակցությունների հերթական փուլը:








































