Եգիպտոսի նոր սահմանադրությամբ կվերանա խորհրդարանի վերին պալատը` հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Համապատասխան փոփոխության օգտին քվարկել են նոր սահմանադրության մշակման հանձնաժողովի անդամները: Երկրի սահմանադրության նախագիծը Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրին կներկայացվի նոյեմբերի վերջին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսում անցումային գործընթացը կավարտվի մինչև 2014 թ. գարուն:









































