Ազգերի լիգայի խաղարկությունում հարևան Ադրբեջանի հավաքականը հայտնվել է բավական թույլ ենթախմբում: Մասնավորապես հարևան երկրի հավաքականը D դիվիզիոնի 3-րդ ենթախմբում է Ֆարերյան Կղզիների, Մալթայի և Կոսվոյի հավաքականների հետ միասին:
Հարևան Վրաստանին բաժին են հասել ավելի ուժեղ մրցակիցներ: Մասնավորապես վրացիները հայտնվեցին D դիվիզիոնի առաջին ենթախմբում, որտեղ ընդգրկված են նաև Լատվիայի, Ղազախստանի և Անդորրայի հավաքականները:
D դիվիզիոնի 2-րդ խմբում հայտնվել են Բելառուսի, Լյուքսեմբուրգի, Մոլդովայի և Սան Մարինոյի հավաքականները:







































