Երևանի Ավանի և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր քննում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործը։
«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ նազարյանը դիմելով դատավորին՝ նշեց․ «Ձեզ նշանակողին ժողովուրդը չի ընտրել, դուք չդատավոր եք: Մեր ապստամբությունը չի ավարտվել, ընդամենը զենքը փոխարինվել է միկրաֆոնով»









































