«Արմեն Սարգսյանը պատկառելի թեկնածու է, ուրույն ձեռագիր, ոճ ունի»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լոռու նախկին մարզպետ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ կունենանք պետության գլուխ, ումից չենք ամաչի։ Ըստ նրա՝ լավ կլիներ, որ թեկնածուն լայն կոնսենսուս ունենար։
«Նա կարող է հանդիսանալ պետության համախմբող ղեկավար, բայց դա չի նշանակում, որ պիտի բացառվեն քաղաքական բանավեճերը, տարաձայնությունները, պետք է տարբեր հարթությունում դիտարկենք. որքան շատ լինեն տեսակետները, բանավեճերը, այնքան օպտիմալ որոշումներ կընդունվեն»,- շեշտեց նա։
Վիգեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ Արմեն Սարգսյանը հանդես կգա ոչ թե որպես բաժանող, այլ համախմբող ֆիգուր։
Մանրամասները՝ տեսանյութում:











































