Ամերիկյան Walt Disney կինոընկերությունը հայտարարել է, որ իր 125 հազար աշխատողները 1000-ական դոլարի չափով մեկանգամյա հավելավճար կստանան։
Կինոհսկայի ներկայացուցիչները հավելել են, որ ևս 50 մլն դոլար կստանա հիմնադրամը՝ օգնելու ժամով վարձատրվողներին կրթական ծախսերի հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Walt Disney-ից բացի, իրենց աշխատողներին հավելավճարներ են խոստացել նաև ամերիկյան 2 բջջային օպերատորները՝ AT&T-ն և Verizon-ը։ Յուրաքանչյուր աշխատակցի համար նրանց հատկացրած բոնուսները կկազմեն 1000 և 2650 դոլար։
Նման որոշման հիմքում ընկած է Թրամփի հարկային բարեփոխումը, որը նվազեցրել է ընկերությունների համար շահույթի տոկոսադրույքը՝ 35 տոկոսից հասցնելով 21 տոկոսի՝ ստեղծելով ամերիկյան կորպորացիաների հաշիվների վրա հսկա «չնախատեսված գումարներ»։








































