ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային նոյեմբերի 7-ին կայացել է 2 մլն 250 հազար դոլարի առք և վաճառք: Դոլարի միջին փոխարժեքն էլ կազմել է 406 դրամ 12 լումա մեկ դոլարի դիմաց: Այսինքն` դոլարը նորից սկսել է էժանանալ: Նախօրեին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 406 դրամ 88 լումա, ինչը մեկ օրվա կտրվածքով թանկացել էր 37 լումայով։
Դոլարի էժանացում միջազգային շուկայում հնարավոր է հունվար-փետրվարին, երբ Միացյալ նահանգները նորից կկանգնի դեֆոլտի խնդրի առաջ: Քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնության են եկել պետպարտքի առաստաղը բարձրացնել այն չափով, որը կհերիքի մինչև փետրվարի 7-ը: Սա հերթական վերջնաժամկետն է ԱՄՆ Կոնգրեսի համար: Եթե մինչև այդ նոր որոշում չընդունվի, ԱՄՆ-ին տեխնիկական դեֆոլտ է սպառնում:









































