Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մտադիր է Լոս Անջելեսի տակ մոտ 10 կմ երկարությամբ թունել անցկացնել։ Ներկա պահին նրան պատկանող Boring ընկերությունը, որը զբաղվում է նախագծով, փորձում է թույլտվություն ստանալ քաղաքային իշխանություններից, հայտնում Wired-ը։
![]()
10 կմ թունելը կմիացնի Լոս Անջելեսը Քալվեր-Սիթի արվարձանին։ Ստորգետնյա մայրուղու միջոցով մեքենաները կկարողանան տեղաշարժվել 150 մղոն/ժամ արագությամբ (մոտ 240 կմ/ժամ)։

Ներկա պահին թունելային ցանցեր ստեղծող Boring ընկերությունը համաձայնագիր է կնքել պետական շինարարական Caltrans ընկերության հետ։











































