Բոլիվիայում երեք մետրանոց հուշարձան է բացվել՝ նվիրված Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին՝ հաղորդում է Latina-press-ը: Հուշարձանը տեղակայված է երկրի հյուսիսում՝ Ռիբերալտ քաղաքում, և պետք է հիշեցնի ֆինանսական օգնության մասին, որը Չավեսը տրամադրել է այս շրջանին:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են երկրի նախագահ Էվո Մորալեսը, զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, քանի որ հուշարձանի բացումը համընկել է Բոլիվիայի ռազմա-ծովային նավատորմի ստեղծման տարելիցի հետ:
Չավեսը պատկերված է ամբողջ հասակով և կրում է զինվորական համազգեստ: Նրա աջ ձեռքը սեղմած է կրծքին, իսկ աջն առաջ է պարզած: Կառավարությունը չի հստակեցնում, թե որքան է արժեցել արձանը, և որ հիմնադրամն է ֆինանսավորվել դրա ստեղծումը:
Հուշարձանի տեղակայման հարցը չի քննարկվել տեղի բնակիչների հետ, որոնցից շատերը չեն իմացել դրա բացման մասին և դժգոհ են եղել իշխանությունների այս որոշումից:









































