Friday, 07 06 2024
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online

ԲՀԿ-ն նահանջեց. Արարատում վաղը հանրահավաք կանի միայն ՀՀԿ֊ն

Արարատի մարզի Մասիս քաղաքի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, ով մասնակցում է Արարատի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուի քարոզարշավին, այսօր «Առաջին լրատվական»-ին ասաց, որ ԲՀԿ-ն Արարատում վաղը անցկացնելու է բակային հանդիպում, և այն արտոնված է: Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ վաղը նույն տեղում նույն ժամին պետք է հրավիրվեին և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՀԿ-ի միտինգները, և որ ԲՀԿ-ի միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ չնայած Արարատի քաղաքապետարանը մերժել է ԲՀԿ-ի հայտը, քանի որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմել: Ծառուկյանը, ըստ մամուլի տեղեկությունների, հայտարարել է, որ հանրահավաքը անելու են. «Կգնանք, կտեսնենք, կհաղթենք»: 

 Ինչպես հայտնի է, ընտրությունը կայանալու է նոյեմբերի 10-ին և յուրահատուկ է նրանով, որ անզիջում պայքար է ընթանում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: Ներկայացնում ենք մեր զրույցը արարատցի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ:

Պարոն Ստեփանյան, վաղը Արարատում սպասվում է թեժ ընտրապայքար, փաստորեն նույն վայրում հանրահավաք են անելու և ՀՀԿ-ն, և ԲՀԿ-ն, սակայն Արարատի քաղաքապետարանը չի արտոնել ԲՀԿ-ի հանրահավաքը…

 – Իսկ ո՞վ ասեց՝ արտոնված չի: Արգելված չի մեր հանդիպումը, մենք բակային հանդիպում ենք կազմակերպում:

 – Նույն վայրո՞ւմ:

 – Ոչ, նույն վայրում չէ, տարբեր տեղերում:

 – Սակայն, ըստ մամուլի, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հանրահավաքը կայանալու է հենց նույն վայրում:

 – Ոչ: Բակային հանդիպում է մերը և արտոնված է:

 – Սա նշանակում է՝ ԲՀԿ-ն հրաժարվե՞ց Արարատի հրապարակում իր հանրահավաքն անելու ծրագրից: 

 – Այդ ժամին իրանք են, հանրապետականն ա անում:

 – Իսկ Դուք ի՞նչ անկնալիքներ ունեք Արարատի քաղաքապետի ընտրություններից:

 – Ամսի 11-ին կերևա:

 – Պարոն Ստեփանյան, Ձեր թեկնածուի հասցեին մեղադրանքներ են հնչում, որ մարդկանց հանում են ցեմենտի գործարանից՝ ՀՀԿ-ին հարելու համար;

 – Նման բաներ չեն եղել: Ոչ ոք չի կարող ասել, որ իրեն հանել են:

 – Արարատի մարզպետն է ասել ԱԺ-ում և կոնկրետ շեշտել է, որ նման երկու դիմում ունեն մարզպետարանում:

 – Նման բան չի եղել: Կարող է մեկը նորմալ չի աշխատում, դուրս է եկել, կամ հեռացրել են: Դա կապված չի ընտրությունների հետ:

 – Սա նշանակում է՝ ԲՀԿ-ն նահանջո՞ւմ է Արարատում, եթե հրաժարվում է այդ վայրում հանրահավաք անցկացնել:

 – Ինչի՞ ա նահանջում: Հանրապետականն իրան ա վերցրել տեղը, մենք էլ կողքն ենք անում, ի՞նչ տարբերություն: Նույն հրապարակի տարածքն ա:

 – Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Արարատի քաղաքապետարանը մերժել է ԲՀԿ-ի հայտը:

 – Որովհետև նույն ժամին իրանք են անում, ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ նորմալ ա:

 – Քարոզարշավն այս պահին ինչպե՞ս եք գնահատում:

 – Շատ բարձր:

 – Մամուլում տեղեկություններ կան, որ Արարատի մարզպետը բյուջետային աշխատողներից պահանջում է, որ ընտրեն ՀՀԿ թեկնածուին, նման բողոքներ Դուք ստանո՞ւմ եք:

 – Ես լսել եմ, որ նման բան եղել ա: 

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում