Դորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է մինչև վերջ պայքարել «Բարսելոնա»-ի հետ՝ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերի ձեռքբերման համար:
Sport Mediaset-ի փոխանցմամբ՝ Կլոպը կարծում է, որ Տեր Շտեգենն արժանի փոխարինող է Ռոման Վայդենֆելլերին: 33-ամյա դարպասապահի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2016թ.:
Պարբերականը տեղեկացնում է, որ Տեր Շտեգենը կարող է նոր պայմանագիր ստորագրել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ, որից հետո տեղափոխվել Դորտմունդ:

































