2009 թվականին Յակուտիայի հյուսիսում հայտնաբերված Յուկա փոքր մամոնտի մնացորդների հետազոտությունների արդյունքում մասնագետ Գենադի Բոեսկորովը հայտարարություն է արել այն մասին, որ մամոնտի կլոնավորումը կենդանի բջջի բացակայության պատճառով անհնար է մնում: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Նրա խոսքով՝ գիտական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ է կենդանի բջիջ, որը Յուկայի մարմնում չկա:
Ներկայում ողջ աշխարհի գիտնականները իրականացնում են մամոնտի ԴՆԹ-ի ապակոդավորման աշխատանքներ:
Նշվում է, որ 11-ամյա երեք մետրանոց մամոնտի մնացորդները լավ պահպանված են:









































