Չինաստանի Լունյան քաղաքային շրջանում 1500 աշխատողներ 9 ժամում երկաթգիծ են կառուցել դեպի նոր կայարան, հայտնում է Daily Mail-ը։
Չինացի աշխատողները կրկին ցույց են տվել իրենց անհավանական արդյունավետությունը, գրում է պարբերականը։
Երկաթգիծը կառուցելիս նրանք կիրառել են 23 էքսկավատորներ և 7 գնացքներ։ Աշխատողները միացրել են երեք հին երկաթգծերը և նոր կառուցված երկաթգիծը։ Նրանք նաև տեղադրել են ճանապարհային նշանները, լուսացույցներն ու մոնտորինգի միջոցները։











































