Իսպանիայի դատախազությունը խնդրել է Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենին կրկին արձակել Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի ձերբակալության եվրոպական հրաման։ Հարցումը կվերաբերվի միայն Դանիային, որի տարածքում գտնվում է քաղաքական գործիչը։
Երկուշաբթի Պուչդեմոնը Բրյուսելից ուղևորվել է Կոպենհագեն։
Պուչդեմոնը, ով կրկին պատրաստվում է գլխավորել կատալոնական կառավարությունը, կմասնակցի «Կատալոնիան և Եվրոպան ժողովրդականության խաչմերուկներում» դեբատներին, որոնք կանցկացվեն այսօր, Կոպենհագենի համալսարանում։
Քաղաքական գործչի փաստաբանի խոսքով՝ քիչ հավանական է, որ Գերագույն դատարանը կակտիվացնի ձերբակալության հրամանը։ Այդուհանդերձ, նրա խոսքով՝ չարժե բացառել բոլոր հնարավոր սցենարները։












































