Wednesday, 17 06 2026
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը

ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները և նախանշել համակարգի 2018-ի գործունեության առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ 2017-ին հաջողվել է իրականացնել համակարգի առջև դրված խնդիրները. «2018-ին ևս ունենք բազմաթիվ անելիքներ. յուրաքանչյուրը պետք է իր պարտականություններն առավելագույնը կատարի, որպեսզի ընթացիկ տարում նույնպես ունենանք այն հաջողությունները, որոնք արձանագրվել են 2017-ին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը:

Շնորհավորելով մաքսային ծառայողի մասնագիտական տոնի առթիվ, կոմիտեի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ երկրում արմատական փոփոխություններ կատարելու տեսանկյունից կարևոր անելիք ունի մաքսային ծառայությունը. «Բոլորս գիտակցում ենք, որ ՀՀ սահմանը հատող ցանկացած քաղաքացի, զբոսաշրջիկ կամ տնտեսվարող առաջինը շփվում է մաքսավորի հետ և հենց այդտեղ էլ ձևավորվում է առաջին տպավորությունը երկրի մասին: Առավել մեծ նշանակություն ունի, թե ինչպես է մաքսավորը դիմավորում Հայաստան այցելողին»:

2017 թվականը հարկային համակարգում ևս լուրջ բարեփոխումների շրջան է եղել: ՊԵԿ ղեկավարի գնահատմամբ՝ ծառայությունում կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտություն էին և բարեփոխված կառուցվածքն այսօր ամբողջովին համապատասխանում է և համահունչ է համակարգի առջև դրված խնդիրներին: Վարդան Հարությունյանն այս փուլում կարևորել է նաև համակարգում կոռուպցիոն երևույթների վերացումը: Կոմիտեի ղեկավարը թիմից նաև հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի կտրուկ առաջընթաց ապահովել. «Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը: Միասին պետք է հասնենք նրան, որ համակարգը բոլոր կողմերի համար լինի վստահելի կառույց: Համոզված եղեք, որ Հայաստանը մոտ ապագայում կդառնա տարածաշրջանում լավագույն ներդրումային մթնոլորտով երկիրը: Եվ դա մեծապես կախված է ձեր աշխատանքից»: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման նկատմամբ ու հորդորել՝ ամրապնդել ձեռքբերած վստահությունը, չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը:

Իսկ 2017 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց և արդյունավետ ծառայության համար ՊԵԿ նախագահի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են: Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում