Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հաղորդել են, որ Սիրիայում քիմիական զենքի 23 պահուստներից չստուգված է մնացել է միայն մեկ օբյեկտ՝ հաղորդում է Reuters-ը:
Կազմակերպությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ստուգել է 23 օբյեկտներից 21-ը, մնացած երկուսը ճանաչվել են շատ վտանգավոր: Այժմ դրանցից մեկը հաջողվել է ուսումնասիրել տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ:











































