Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է Լիոնել Մեսսիի գործողությունների մասին՝ «Միլան»-ի դեմ ՉԼ մրցավեճում (3:1):
«4-րդ տուրում խմբից դուրս գալն արդեն իսկ լավ է: Դա նշանակում է, որ ճնշում չենք զգա: Չնայած, «Բարսելոնա»-ն պարտավոր է զբաղեցնել առաջին տեղը:
Մեսսին ֆենոմենալ խաղ ցուցադրեց: Քանի որ խմբային փուլում լուրջ անակնկալներ չեն եղել, կարելի է ենթադրել, որ բոլոր ֆավորիտները դուրս կգան փլեյ-օֆֆ:
Փլեյ-օֆֆում ամեն ինչ այլ է: Այդտեղ բոլոր հակառկորդներն են հզոր: Անհանգստացնում է միայն այն, որ մինչև առաջին խաղակեսի ավարտը մրցակցին հնարավորություն տվեցինք վերականգնել ինտրիգը»,- հայտարարել է Մարտինոն:










































