2017 թվականի հոկտեմբերին 37-ամյա մանկաբույժ Էլիզաբեթ Քիթինգը որոշել էր ձիով զբոսանքի գնալ մոտակա անտառ, հայտնում է Daily Mail-ը։ Զբոսանքի ժամանակ կենդանին խրտնել է անծանոթ ձայներից, և հանուն իր անվտանգության Էլիզաբեթը իջել է ձիուց։

Կենդանին չի ցանկացել հանգստանալ և կոխկռտել է Էլիզաբեթին։

Տուժածին պատահական անցորդները տեղափոխել են Ուոնդսուերթի Սուրբ Ջորջի հիվանդանոց (Մեծ Բրիտանիա), որտեղ բժիշկներն ապշահար են եղել՝ տեսնելով կնոջ՝ ջարդուփշուր եղած դեմքը։ Վիրահատությունը հաջող է անցել, 10 ժամում բժիշկներին հաջողվել է վերականգնել նրա դեմքը։

Նրա դեմքը վերականգնելու համար վիրաբույժներից պահանջվել է 11 պլաստին և 41 պտուտակ։ Բժիշկները խոստովանել են, որ նրա վնասվածքները եղել են իրենց պրակտիկայում չափազանց հազվագյուտ։








































