Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Սարսափելի գնաճ չունենք․ կանաչ «Ժիգուլին» հրելը կրեատիվ մոտեցում չէ․ ՀՅԴ-ն՝ «Ելք»-ի երթի մասին

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կիսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կարծիքը, որ Հայաստանում նկատվող գնաճը սարսափելի չէ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում կա գնաճի դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելք» դաշինքի անցկացրած երթով, որտեղ երևաց հասարակության մասնակցության մակարդակն ու աջակցության չափն ու ծավալները: «Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, ապա պետք է ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, ինչպես ենք պատրաստվում հետագայում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Իսկ կառավարության 2017թ. գործունեությունը, կարծում եմ, պետք է որ ձեր աչքի առաջ լիներ: Կառավարության նման արդյունավետ աշխատանք մենք վերջին տասնամյակում, թերևս, չենք ունեցել բոլոր ցուցանիշների առումով»,- նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի գների բարձրացմանը՝ պատգամավորը նկատեց, որ 2.5 տարի առաջ նույնպես բենզինի գինը նույնն էր, ինչ հիմա, իսկ այդ ընթացքում աշխատավարձերի բարձրացում չի եղել: Աղվան Վարդանյանը համաձայն է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որ բենզինի այլընտրանքը սեղմած գազն է: Նա բերեց իր անձնական օրինակը, ընդգծելով, որ իր անձնական մեքենան, երբ գազ չէր տեղադրել, երեք անգամ ավելի թանկ է վճարել: «Մեր գործընկերները բողոքում են կարտոֆիլի թանկացումից: Կարտոֆիլն էլ կառավարությունը չի թանկացրել, դա մեր գյուղացու արտադրանքն է: Նույն սեղմած գազը ընդամենը 20 դրամով է բարձրացրել՝ ճիշտ այնքան, որքան բարձրացել է հարկային դրույքաչափը»,- ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ շատ ուրախ կլիներ, եթե օբյեկտիվ և հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա ավելի լայն աջակցություն ստանար, իսկ երթեր և ցույցեր անցկացնող գործընկերն ավելի կրեատիվ մտածողություն ունենային: «Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը շեշտեց, որ տնտեսական փոփոխությունները երկրում ակնհայտ են, ինչը հիմք է հետագայում սոցիալական խնդիրներին լուծում տալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում