Ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of water) դարձել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակի դափնեկիր՝ որպես «լավագույն ֆիլմ»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ֆիլմը գաղտնի լաբորիատորիայից համր կնոջ և երկկենցաղ մարդու սիրո ֆանտաստիկ պատմություն է։ Ֆիլմն իրենից ներկայացնում է 1960-ականների հոլիվուդյան կնիքների ծաղր։
Ավելի վաղ ֆիլմն արդեն ստացել էր երկու «Ոսկե գլոբուս»՝ ռեժիսուրայի և երաժշտական ուղեկցության համար, ինչպես նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Critics’ Choice մրցանակը։
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակը շնորհվում է 1990 թվականից՝ ամեն տարի։
THE SHAPE OF WATER team accepts the PGA Award on behalf of @RealGDT, who cannot be here because his father is ill. Thoughts with him. Congrats to his film. Between this and the best pic Critics’ Choice, it appears to be the best pic Oscar frontrunner. pic.twitter.com/PGfDzw9z7Z
— Scott Feinberg (@ScottFeinberg) 21 января 2018 г.











































