Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ համագործակցության մասին ֆրանկո-գերմանական համաձայնագրի ստորագրման 55-ամյակի առիթով։
«Ելիսեյան պայմանագիրը հանդիսանում է ուղենիշ գերմանա-ֆրանսիական բարեկամության պատմության մեջ և մնում հիմք՝ մեր երկրների և մեր քաղաքացիների միջև լայն և վստահելի փոխգործակցության համար։ Այդ ժամանակներից ի վեր գերմանա-ֆրանսիական բարեկամությունը դարձել է եվրոպական ինտեգրման անկյունաքար»,-ասվում է հայտարարությունում։
Ելիսեյան պայմանագրի 55-ամյակի առիթով երկու երկրների առաջնորդները հաստատել են Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության խորացման վճռականությունը։ «Նախագահն ու կանցլերը ողջունում են մեր երկու խորհրդարանների համատեղ բանաձևն ու նրանց մտադրությունը՝ ամրապնդելու համագործակցությունը պաշտոնական երկկողմ խորհրդարական համաձայնագրի միջոցով»,-ընդգծվում է փաստաթղթում։






































