Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

88-ի շարժում-30. Փետրվարի 20-ից` Սեպտեմբերի 21

1988-ի շարժումը սկսվեց Հայաստանին Ղարաբաղի միացման պահանջով: Սկզբում Ազատության հրապարակում հավաքվող հարյուր հազարավոր մարդկանց թվում էր` խորհրդային իշխանությունը արդարացի լուծում կտա հայության պահանջին: Իհարկե, պետք չէ մեղադրել ժողովրդին, որը գտնվում էր սովետական պրոպագանդայի տոտալ ազդեցության տակ, մյուս կողմից` Գորբաչովի

Վերակառուցման քաղաքականությունը որոշակի սպասումներ էր առաջացրել ԽՍՀՄ-ի դեմոկրատացման առնչությամբ: Սակայն հանրային սպասումները, մեծ հաշվով, քաղաքական հիմքեր չունեին, որովհետև կայսրություններն առաջնորդվում են ոչ թե պատմական արդարության վերականգնման հրամայականով, այլ պրակտիկ շահերով, որոնք հաճախ թելադրում են խորացնել հակադրությունը տարբեր ժողովուրդների, ազգային կազմավորումների միջև:

Գորբաչովի ժամանակ ԽՍՀՄ-ն, անշուշտ, փոխվել էր, բայց ֆասադային բարեփոխումները չէին սասանել կայսրության հիմքերը: Իսկ Ղարաբաղի հարցը, մեծ հաշվով, ծնվել էր հենց սովետական իշխանության կամայականության հետևանքով: ԽՍՀՄ ներսում սահմանների վերաձևումը կարող էր անվերահսկելի գործընթացների, կայսրության փլուզման պատճառ հանդիսանալ: Սա շատ լավ հասկանում էր Գորբաչովը, եթե նույնիսկ մեծ էր գայթակղությունը ազգային քաղաքականության հարցերում հրաժարվել Լենինի և Ստալինի տխուր ժառանգությունից: Այս ճշմարտությունը ժամանակի ընթացքում հասկացան նաև համազգային շարժման ղեկավարությունը և ժողովուրդը:

Պատահական չէ, որ 1988-ի մայիսից` համազգային շարժման օրակարգում առաջնային դարձավ Հայաստանի սուվերենության հարցը: 1988-ի նոյեմբերի 24-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, համազգային շարժման ճնշման տակ, ընդունեց պատմական որոշում, ըստ որի` Հայաստանի տարածքում մասնակիորեն սահմանափակվեց ԽՍՀՄ օրենսդրության իրավազորությունը:

1989-ին պաշտոնապես ստեղծվեց ՀՀՇ-ն. Հայաստանում քաղաքական հարթության վրա ֆորմալացվեց երկիշխանությունը: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1990թ-ի մայիսի 20-ի ընտրություններն, ըստ էության, ոչ պաշտոնական հանրաքվե էին, որոնք պետք է որոշեին` Հայաստանը մնալո՞ւ է ԽՍՀՄ կազմում, թե՞ դառնալու է ինքնիշխան երկիր` դեմոկրատական կառուցվածքով: Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ հաղթանակը նշանավորվեց ոչ միայն կոմունիստական իշխանության տապալումն, այլ նաև` անկախության գործընթացի մեկնարկը:

1990թ-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը ժամանակի ամենահասուն իրավա-քաղաքական փաստաթղթերից մեկն էր` ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաև` Արևելյան Եվրոպայի մասշտաբով: Հայաստանի նոր իշխանությունն ընտրել էր անկախության այն ճանապարհը, որը լրիվ ներդաշնակ էր խորհրդային օրենսդրությանը: Սա խոսում էր համազգային շարժման և դրա հենքով ձևավորված Հայաստանի նոր իշխանության հասունության մասին: Պատահական չէ, որ Հայաստանի անկախության գործընթացը, որի պատմական հանգրվանը դարձավ 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, ամենալեգիտիմացվածն էր միջազգային հանրության աչքերում:

Եվ որ ամենակարևորն է` անկախության հաստատման անցնում տարբերակը Հայաստանին հնարավորություն տվեց Արցախը հեռու պահել գլոբալ ռիսկերից և խուսափել ներքին անկայունության այն ալիքից, որն անցավ Վրաստանով ու Ադրբեջանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում