Համացանցում հայտնվել է Չիկագոյի Բելմոնտ պողոտայում տեղի ունեցած վթարի մասին տեսանյութ:
Տաքսուն հարվածած մեքենայի վարորդը փորձում է հեռանալ դեպքի վայրից, սակայն տուժածը փորձում է կանգնեցնել նրան մինչ ոստիկանների ժամանումը:
Տաքսու վարորդը, տեսնելով, որ նրան կանգնեցնելը հնարավոր չէ, մահակով հարվածում է առջևի կողային ապակուն, որից հետո մեքենայի վարորդը ցասման գագաթնակետին է հասնում ու հարվածելով առաջ ու հետ կանգնած մի քանի մեքենայի՝ դիմում է փախուստի: Իր և տաքսիստի մեքենաներն էլ հաշված՝ նա 6 մեքենա է ջարդել:







































