Tuesday, 30 06 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների դիմավորելու հայտարարությունը իշխանության իմիջը բարելավելու քայլ է

«Ես ի սկզբանե  դեմ եմ եղել այդ արձանագրություններին և հիմա շատ ուրախ եմ, որ  դրանք փակուղի մտնելուց բացի՝ օրակարգից ընդհանրապես պետք է հանվեն․ մենք  դա ավելի շուտ պետք է անեինք և կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում արժանապատվությունը պետք է դառնա  մեր գործելակերպի գլխավոր մասը․ այդ արձանագրություններում կային բազմաթիվ կետեր, որոնք իմ խորին համոզմամբ՝ հակահայկական բնույթ ունեին և բխում էին միայն Թուրքիայի շահերից»,- «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ անդրադառնալով  ՀՀ  արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե գարունը Հայաստանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների։

Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել 2017թ-ի տարեվերջին՝ Հունաստանում։

Աշոտ Մելքոնյանի կարծիքով՝ այս արձանագրություններն արդեն այնքան են հնացել, որ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ ևս ի ցույց աշխարհի ուզում են փաստել այն հանգամանքը, որ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման կողմնակից է եղել և դրա ձախողման  հիմնական  պատճառը թուրքական կողմն է եղել։

«Այս հարցին հնչեղություն տալու իմաստով հենց Ապրիլի 24-ի նախօրյակին է նման բան  ասվում․ վերհիշեք, որ  տարիներ առաջ հայ-թուրքական արձանագրությունների սառեցումը դարձյալ  Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին եղավ   և հիմա էլ կրկին ապրիլի 24-ի նախօրյակին է այդպիսի քայլ արվում, ինչը կարծում եմ, որ կապված է դրա հետ։

Մյուս կողմից էլ՝ Ցեղասպանության և հայ-թուրքական  հարաբերությունների հետ կապված  այս շատ զգայուն խնդիրը չեմ բացառում, որ կարող է իշխանությունների կողմից լինել քայլ` ուղղված ներքին հանրությանը՝ իր իմիջը բարձրացնելու  նպատակով»,- հավելեց  բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում