Լուքսորից ոչ հեռու գտնվող Արքաների հովտում պեղել են դամբարան, որը, հավանաբար, պատկանում է Թութանհամոն փարավոնի կնոջը՝ Անհեսենամոնին։ Հուղարկավորման վայրը գտնվել է՝ շնորհիվ 2017 թվականի հուլիսին տեղանքի ռադարային սքանավորման։

Հնագետները կարծում են, որ հուղարկավորման տաճարը կարող է լինել Եգիպտոսի ամենացնցող հայտնագործություններից մեկը և բացահայտել թագուհու հանկարծակի անետացման գաղտնիքը։ Նրա մասին դադարել են հիշել Թութանհամոնի մահից հետո։

Հուղարկավորման վայրը գտնվել է նրա երկրորդ ամուսնու՝ փարավոն Այի դամբարանից ոչ հեռու։










































