ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ռիվերվյու քաղաքի ոստիկանությունը 9-ամյա դպրոցականի է ձերբակալել` լիցքավորված ատրճանակով դասի գնալու փորձի համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Երեխաներին դպրոց տանող ավտոբուսի վարորդը լսել է 2 աշակերտի խոսակցությունը, որտեղ նրանցից մեկն ասել է, որ իր հետ զենք է վերցրել»,- ասել է դպրոցի ներկայացուցիչը:
Իրավապահները խուզարկել են դպրոցականին և նրա մոտ 22 տրամաչափի լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել:
Ներկայումս աշակերտը գտնվում է անչափահաս հանցագործների համար կենտրոնում, որտեղ նրա հետ զրուցում են ոստիկանները: Տղայի ծնողներն արդեն հայտարարել են, որ նա տնից զենքը վերցրել է առանց իրենց գիտության:




































