Call of Duty: Ghosts համակարգչային խաղի վաճառքը մեկ օրվա ընթացքում գերազանցել է 1 միլիարդ դոլարը և ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Խաղի թողարկմամբ զբաղվել է Activision Bilzaard Inc ընկերությունը:
Նախորդ ռեկորդը պատկանում է GTA V խաղին, որը թողարկել է Take-Two Interactive Software Inc ընկերությունը: Այդ ժամանակ վաճառքի առաջին օրվա ընթացքում խաղը 800 մլն դոլար է վաստակել:
Call of Duty: Ghosts-ը ներկայացված է OC-ով, PC3-ով, Xbox 360-ով ևWii U-ով: Ավելի ուշ այն կթողարկվի նաև PS4-ով և Xbox One-ով:











































