ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը պատմել է, որ տպում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերը և ուշադրության առնում դրանք պետության արտաքին քաղաքականությունը ծրագրելիս։
Այս մասին նա Ստենֆորդի համալսարանում պատմել է Քոնդոլիզա Ռայսին, ով ժամանակին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, իսկ հիմա դասավանդում է այդ բուհում։
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, պետքարտուղարն անձամբ չի օգտվում սոցցանցերից, իսկ Թրամփի թվիթերը տպելու հարցով դիմում իր ենթականերին։
Sec. of State Rex Tillerson says staff prints tweets by President Trump out for him:
“It allows me to now begin to think about, all right, how do we take that then into – if it’s a foreign policy issue, is it – what is it he’s tweeting about, how do we take that and now use it?” pic.twitter.com/DcyskFE21B
— NBC News (@NBCNews) 18 января 2018 г.











































