Նոյեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութան նախարարական համաժողովին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Նոյեմբերի 8-ին նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մարսել, որտեղ ներկա կգտնվի ՀՀ Գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:








































