Դուբայի մոտոցիկլետային շոուում ներկայացվել է արաբական սուպերմեքենա՝ Devel Sixteen անվանումով: Մեքենան ստեղծողների խոսքով՝ այն հագեցած է 5000 ձիաուժ հզորությամբ շարժիչով՝ հայտնում է korrespondent.net-ը:
Նախնական տվյալներով՝ նորույթն ունի 4 տուրբինանոց V16 շարժիչ, ինչը թույլ է տալիս 1.8 վայրկյանում զրոյից զարգացնել մինչև 96 կմ/ժ արագություն:
Առավելագույն արագությունը կազմում է 560 կմ/ժ:
Սա այն ամենն է, ինչ այս պահին հայտնի է նորույթի մասին: Ենթադրվում է, որ Devel Sixteen-ը կարժենա 5 մլն դիրհամ (ավելի քան 1 մլն եվրո):