Բելգիայի Լյովեն քաղաքի Կաթոլիկ համալսարանի անատոմները մարդու ծնկում հայտնաբերել են նախկինում անհայտ կապան, որին տվել են անտերոլատերալ (առաջնակողմնային) անվանումը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Anatomy ամսագրում:
Անսպասելի բացահայտումը հաջողվել է անել առաջնային խաչաձև կապանի վնասվածք ունեցող հիվանդների ուսումնասիրման ընթացքում: Վիրահատությունից հետո հիվանդները գանգատվել են լիարժեք շարժվելու անկարողությունից: Այդ ախտանշանի պատճառը հայտնի չէր:
Գիտնականները գրական վերլուծություն են արել և ֆրանսիացի Փոլ Սեգոնի աշխատանքում (1879թ.) հայտնաբերել են ինչ-որ կապանի նկարագրություն, որը չի մտել անատոմիական քարտեզներ:











































