Դերասան Վարդան Պետրոսյանը, ով ինքնազգացության վատթարացման պատճառով այսօր կեսօրից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Էրեբուն» բժշկական կենտրոն, համապատասխան հետազոտություններ է անցել:
Արդյունքում բժիշկներն եկել են եզրակացության, որ այս պահին նա հոսպիտալացման կարիք չունի: Վ.Պետրոսյանի մոտ արձանագրվել են արյան ճնշման տատանումներ:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ հավելելով, որ, թերևս նյարդային խնդիրների հետ կապված, Վ.Պետրոսյանին այս պահին շտապօգնության մեքենան տեղափոխում է Սթրեսս-կենտրոն:








































