Ամադեո Մոդիլիանիի «Բարանովսկու դիմանկարը» կտավը գնորդ չի գտել երեկ երեկոյան կազմակերպված՝ Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը: Աճուրդը նվիրված էր իմպրեսոնիզմին ու մոդեռնիզմին, հայտնում է ITAR-TASS-ը:
1918թ. ստեղծված կտավում պատկերված է լեհ երիտասարդ նկարիչ Պիեռ-Էդուար Բարանովսկին՝ Մոդիլիանիի ընկերներից մեկը:
Աճուրդի կազմակերպիչները հուսով էին այդ կտավի համար ստանալ 25-35 մլն դոլար:
Չի վաճառվել նաև Պաբլո Պիկասոյի «Նկարչը և նրա մոդելը պեյզաժում» կտավը (1963), որը նույնպես գնահատվել է 25-35 մլն դոլար:
Մինչ այդ, աճուրդի «մարգարիտը» դարձել է Ալբերտո Ջակոմետտիի «Դիեգոն վանդականախշ վերնաշապիկով» կտավը, որը վաճառվել է 32, 6 մլն դոլարով:











































