Չորեքշաբթի Չինաստանի հյուսիսում՝ Շանսի մարզի մայրաքաղաք Տայուանում, մի շարք պայթյուններ են որոտացել: Xinhua գործակալության տվյալներով՝ ոչ մեծ պայթուցիկ սարքեր են աշխատել Չինաստանի Կոմունիստական կուսակցության տեղի կոմիտեի շենքի մոտ:
Արտակարգ դրության հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, վնասվել է երկու ավտոմեքենա: Դեպքի վայր տանող ճանապարհը փակ է:
Դեպքի մանրամասներն առայժմ հայտնի չեն: Սակայն սա առաջին դեպքը չէ Չինաստանում վերջին օրերին: Հոկտեմբերի 28-ին Պեկինում ավտոմեքենան մխրճվել էր բազմության մեջ և այրվել, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 40 մարդ: Չինաստանի իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչությունը կազմակերպել էր Արևելյան Թուրքմենստանի իսլամական շարժումը: