Ազգային ժողովն այսօր շարունակում է աշխատանքները և քննարկում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու հարցը:
«Ելք» խմբակցությունն առաջարկել էր վնասի հատուցման հնարավորություն ՍԴ-ի համար, սակայն առաջարկը չի ընդունվել: «Այս ընթացակարգը հանգեցրեց նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան դարձավ աշխարհի ամենակիրառելի, ամենաճանաչված և արդյունավետ կոնվենցիան»,- նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Ի պատասխան՝ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ գաղափարն իրենց մտքում ունեն, այն ընդունելի է, սակայն իմպլեմենտացիայի խնդիր կա:
Մանրամասները՝ տեսանյութում:












































