Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ներքին լարման շարժիչը

Երևանի կենտրոնը նախօրեին վեցամյա վաղեմության ժամանակաշրջանն էր հիշեցնում՝ 2008 թվականի մարտի 1-ը: Բարեբախտաբար, հիշեցումն ավարտվեց միայն մթնոլորտի թեժացմամբ և ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներով, իսկ զոհերի և ծանր վիրավորների բանը չհասավ: Իհարկե, պաշտոնապես հայտարարվում է մի քանի վիրավորների մասին, սակայն որևէ լուրջ բան չկա, և վնասվածքները թեթև են:

Մաշտոցի պողոտայում բախում տեղի ունեցավ Ազատության հրապարակում հեղափոխության մեկնարկ հռչակած Շանթ Հարությունյանի համակիրների և նրա հայտարարած երթի մասնակիցների ու ոստիկանության միջև: Ոստիկանությունը փորձել էր կասեցնել երթի ընթացքը` համարելով այն ոչ իրավական, ինչից հետո էլ տեղի էր ունեցել բախումը, որի ընթացքում գործի են դրվել ինքնաշեն պայթուցիկներ: Ականատեսների մի մասը պնդում է, որ պայթուցիկները գործի են դրել սադրիչներ, իսկ Ազատության հրապարակից տարածված տեսանյութերում պարզորոշ հնչում է Շանթ Հարությունյանի խոսքը, որ իրենց մոտ կան ինքնաշեն պայթուցիկներ և բենզինի շշեր, այսպես ասած` «մոլոտովի կոկտեյլներ»: 37 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում և Շանթ Հարությունյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել քրեորեն պատժելի արարք: Շատ հարցեր, բնականաբար, իրենց պատասխանը կստանան քննության ընթացքում, թեև չի բացառվում նաև, որ քննության ընթացքում առաջանան նաև շատ հարցեր:

Տեղի ունեցածի վերաբերյալ հասարակության կարծիքը տարբեր է, շատերը Շանթ Հարությունյանի գործողությունները չհաշվարկված, ոչ ադեկվատ են համարում, շատերը համարում են, որ Հարությունյանը համարձակ և անձնազոհ քայլի է գնացել հանուն հասարակությանը արթնացնելու: Այս տարաբնույթ կարծիքներով հանդերձ` ըստ էության առանցքային է առաջին հերթին այն, որ զոհեր չեղան, որովհետև իրավիճակը իսկապես լարված էր, և կարող էին տեղի ունենալ անկանխատեսելի զարգացումներ, առավել ևս, որ Հայաստանում քիչ չեն լինի ուժեր, որոնք կցանկանային ձեռքերը տաքացնել նման մի կրակի վրա:

Եվ ամենագլխավորներից մեկը նաև այն է, որ Հայաստանում համակարգային խնդիրների չլուծված լինելը երկրում մշտապես պահելու է պայթյունավտանգ իրավիճակ, երբ ներքին լարվածությունն ամեն պահի կարող է դուրս ժայթքել: Մեծ մասը կդատապարտեն նման գործողությունները, մեծ մասը հավանության կարժանացնեն կամ միգուցե մեծ մասը կմնան անտարբեր` ըստ էության միևնույն է այն տեսանկյունից, որ ներքին լարվածությունը շարունակում է պահպանվել և էլ ավելի պրկվել Հայաստանում գոյություն ունեցող ֆունդամենտալ խնդիրների չլուծվածության պատճառով: Ավելին` այդ խնդիրների հանդեպ իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունքը հանգեցնում է նրան, որ իրավիճակը ներքին առումով է՛լ ավելի է լարվում: Արտաքին կայունությունը, հանդարտությունը, հասարակության անտարբերությունը ամենևին չեն նշանակում ներքին լարվածության բացակայություն կամ թուլացում: Եվ այս ամենից հետո, եթե նույնիսկ պայթյունը տեղի ունենա որևէ մեկի սխալի կամ հանցանքի արդյունքում, միևնույն է, ըստ էության այդ ամենը, մեծ հաշվով, հետևանքն է պետության դեմ գործվող ավելի մեծ հանցանքների, որ կատարվում են իշխանական բարձր մակարդակներում:

Սա է «ցուցանում» երեկ արձանագրված «առակը», և քանի դեռ պետության ներքին և արտաքին կարևորագույն, գերկարևոր խնդիրները շարունակում են մնալ, ըստ էության, անտեսված, և քանի դեռ իշխանությունները, որոնք պետք է զբաղվեն այդ խնդիրներով, շարունակում են մնալ, ըստ էության, անորակ, հասարակության ընդերքում շարունակելու են գրվել նմանօրինակ «առակներ», որոնք ինչ-որ պահի կրկին «ցուցանելու» են նույն բանը՝ վերջապես պետք է լուծել խորքային խնդիրները, վերջապես պետք է իշխանությունները հասկանան, որ նման որակի և ձևի կառավարումը ական է և՛ պետության, և՛ իրենց տակ, և ամեն անգամ չէ, որ այդ «ականի» պայթյունները կարող են նման թեթև վնասներով ավարտվել:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում