Մեծ Բրիտանիայի 28-ամյա արքայազն Ուիլյամը` թագաժառանգ Չարլզի և վաղամեռիկ Դիանայի ավագ որդին, նախորդ ամիս իր 28-ամյա ընկերուհու` Քեյթ Միդլթոնի հետ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է փեսացուի հոր գրասենյակը:
Ըստ Reuters-ի՝ երիտասարդների հարսանիքը տեղի կունենա Ուիլյամի ծնողների անմոռանալի, բայց տխուր ավարտ ունեցած ամուսնությունից 30 տարի անց` 2011թ. գարնանը Լոնդոնում: Այլ մանրամասներ կհրապարակվեն հընթացս:
Մինչ այդ երիտասարդ արքայազնը տեղեկացրել է Էլիզաբեթ թագուհուն և հարսնացուի հորը: Թագուհուն և նրա ամուսնուն նորությունը մեծ հաճույք է պատճառել: