Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը ներողություն է խնդրել քաղաքացիներից այն բանի համար, որ մի անգամ բյուրեղացված կոկաին է ծխել: Այս մասին հայտնում է BBC-ն: Նա հայտարարել է, որ մտադիր չէ լքել պաշտոնը:
Մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունենալով՝ Ֆորդն ընդունել է սխալն ու նշել, որ դա եղել է երբևէ իր կողմից թույլ տրված ամենաամոթալի արարքը:
Ավելի վաղ քաղաքական գործիչը խոստովանել էր, որ թմրանյութ է փորձել մոտ մեկ տարի առաջ՝ ալկոհոլի ազդեցության ներքո: Նա ընդգծել է, որ թմրամոլ չէ:
Դրանից կարճ ժամանակ առաջ կանադական ոստիկանությունը հայտնել էր, որ իր տրամադրության տակ կա տեսագրություն, որն արվել է բջջային հեռախոսով: Տեսագրոթյունում երևում է, թե ինչպես է Ֆորդը բյուրեղացված կոկաին ծխում:











































