Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Հարավ-արևմտյան թաղամասում թերթեր չեն հասնում, առավել ստույգ՝ հասնում են անչափ ուշ, ինչը մեծ դժգոհություն Է առաջացրել թե կրպակավաճառների, թե թերթ գնողների մոտ, քանզի, որպես չգրված օրենք, թերթասեր հասարակությունը թերթ գնում Է վաղ առավոտյան ու գնում աշխատանքի:
Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ այս օրերին կրպակները «վազվռատ» են անում թերթերի գրեթե ողջ խմբաքանակը: Ուշացման պատճառը, ինչպես պարզել է թերթը նույն կրպակատերերից, առաքող մեքենաների պակասն Է, «Պրես-ստենդ» ընկերության ավտոմեքենաները քիչ են, և երբ վարորդներից որևէ մեկին մի բան է պատահում, կամ վերջիններս որոշում են արձակուրդ գնալ, մյուսները սպասարկում են երկու-երեք «գիծ», արդյունքում «ստեղծվում է այսպիսի քաոս, մենք էլ, որ երկու կոպեկ ենք աշխատում թերթերից, աշխատում ենք վնասով»,- ասացին նրանք:








































